ՄամուլՏեսանյութ

Քանի քաղաքացի է մասնակցում երթին. ներկա են Սամվել Կարապետյանի դուստրը և կինը

Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց մեկնարկեց «ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի» երթը։

Երթին ներկա են քաղաքական գործիչներ, ԱԺ պատգամավորներ, Սամվել Կարապետյանի ընտանիքը, գործարարներ։ Երթին ներկա են հոգևորականներ, որոնք օրհնեցին երթը:

Bavnews.am-ի տեղեկություններով՝ հավաք-երթին մասնակցում է մոտ 5000 մարդ:

Հանրահավաքը համակարգում է Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը: