Քանի մարդ է մասնակցել Վազգեն Մանուկյանի հանրահավաքին
Քանի մարդ է մասնակցել Վազգեն Մանուկյանի հանրահավաքին
Այսօր՝ փետրվարի 12-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հրավիրած հավաքը։ Հավաքը մեկնարկել է ժամը 15։00-ից։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 15։37-ի դրությամբ Ազատության հրապարակի այն հատվածում, որտեղ անցկացվում էր հավաքը, գտնվել է 1800 մարդ։
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։