Մամուլ

Քանի մարդ է եղել Մայր Աթոռի տարածքում

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Մայր Աթոռի տարածքում տեղի է ունեցել երկու հակընդդեմ հավաք։ Առաջին հավաքի մասնակիցները, որոնք Մայր Աթոռ էին եկել ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի կոչով, հանդիսացել են Գարեգին Բ Կաթողիկոսի կողմնակիցներ և հավաքվել են ժամը 15։30-ից։

Երկրորդ հավաքին մասնակցել են քաղաքացիներ, որոնք 10 եպիսկոպոսների կոչով պահանջել են Կաթողիկոսի հրաժարականը։

Երկու հավաքները միմյանցից բաժանված են եղել ոստիկանական պատնեշով։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքների մասնակիցների հաշվարկ։ Արդյունքում պարզվել է, որ ժամը 17։40-ի դրությամբ Մայր Աթոռի բակում՝ Կաթողիկոսի կողմնակիցների հատվածում, ներկա է եղել 2200 մարդ, իսկ հրաժարական պահանջող քաղաքացիների հատվածում՝ շուրջ 1020 մարդ։

Հաշվարկում ներառված չեն շարքով կանգնած ոստիկանները, ինչպես նաև եկեղեցում և այլ շինություններում գտնվող անձինք։

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։