Քանի գերի է վերադարձրել Հայաստանը Ադրբեջանին
Քանի գերի է վերադարձրել Հայաստանը Ադրբեջանին
Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, հինգ հայ գերի էլ վերադարձել են Բաքվից Երևան։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
«Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ռուսական ինքնաթիռը Երևանից Բաքու է տեղափոխել մեկ բանտարկյալի, հինգ բանտարկյալ էլ վերադարձել է Երևան», – ասել է Մուրադովը:
Նշենք, որ Հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են:
Գերությունից ազատված մեր հայրենակիցներն են՝
Հարությունյան Էդիկ,
Մաթևոսյան Սեյրան,
Կարեն Վարդանյան,
Արմեն Նազրամադյան
Աշոտ Վարոսյան»։