Աշխարհ

Քանի՞ տարվա ազատազրկում է սպասվում Փի Դիդիին

Դատախազները դատավորին կոչ են արել պրոդյուսեր Փի Դիդիին դատապարտել ավելի քան 11 տարվա ազատազրկման՝ մարմնավաճառություն և բռնություն կազմակերպելու համար, հայտնում է Associated Press-ը:

Պի Դիդիի պաշտպանությունը, ընդհակառակը, խնդրում է նշանակել առավելագույնը 14 ամիս ազատազրկում՝ վկայակոչելով այն փաստը, որ Քոմբսն արդեն ճաղերի հետևում է անցկացրել գրեթե 13 ամիս:

Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել հանցավոր համայնք ստեղծելու, մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման մեջ։