Ազատ խոսք

«Քանի՞ հոգի չեղարկեց իր հանգիստը Ծաղկաձորի հյուրանոցներում». Արեն Ափիկյան

«Քանի՞ հոգի չեղարկեց իր հանգիստը Ծաղկաձորի հյուրանոցներում». Արեն Ափիկյան

Բիզնես-խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի հատ խորացեք էլի:

Ուրեմն՝ կար հյուրանոց, որի մեջ ներդրվել էր մի քանի միլիոն դոլար, բացվել տասնյակ աշխատատեղեր, մարդիկ գալիս էին, հանգստանում, գումար ծախսում, վճարվում էին հարկեր:

Սրանք վերցնում են էս հյուրանոցը սեփականատիրոջից մեծ աղմուկով խլում, յանի «կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում», առանց որևէ ապացույցի, առանց դատական որոշումների և այլն: Հետո անցկացնում են մի քանի մրցույթ, որ վաճառեն:

Բնականաբար, գնորդ չի գտնվում, որովհետև հարուստ մարդկանց մեջ տենց դեբիլներ չկան: Հյուրանոցը մնում ա սրանց, այսինքն` մեր վզով: Պետությունն էդ հյուրանոցը պահում ա:

Մեկ էլ հոպ, կորոնավիրուս: Ի՞նչ անենք: Եկեք հիվանդներին տանենք 20 միլիոնանոց հյուրանոցում կարանտինի տակ պահենք, մենք էլ փիարվենք դրա վրա:

Ու էդ սաղ արվում ա տուրիստական սեզոնի պիկին, Հայաստանի ամենատուրիստական և զարգացած քաղաքներից մեկում:

Հիմա հարց` էսքանից հետո էդ հյուրանոցին ո՞վ մի կիլոմետրից մոտիկ կգա ընդհանրապես: Իսկ քանի՞ հոգի չեղարկեց իր հանգիստը Ծաղկաձորի հյուրանոցներում այսօր և մոտակա շաբաթներին:

Ինչքա՞ն փող կորցրեցին հյուրանոցների ներդրողները և պետական բյուջեն: Ինձանից ձեզ խորհուրդ, էդ հյուրանոցը կարանտինից հետո ավելի լավ ա քանդեք, տեղն անտառ տնկեք:

Հետո էլ ասում են` մի ասա, որ դեբիլ են, նեղանում են…»:

Կիսվել