Մամուլ

Քանի՞ ամսով կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը

Քանի՞ ամսով կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հրապարակեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը և ըստ էության բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է երկու ամսով:

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանի խոսքով դատարանի որոշումն իրենց համար կանխատեսելի էր. «Այդ պատճառով էլ Ծառուկյանը նույնիսկ չներկայացավ:

Նա սպասում է ԱԱԾ-ում, նա միանգամից այնտեղ է գնացել: Ամբողջ գործընթացի հապճեպ իրականացումը, դատավարի կողմից նիստը ինը ժամ անցկացնելուց հետո միանգամից այսօր ժամը 23-ին որոշում հրապարակելը արդեն վկայում էր համապատասխան տրամադրվածության մասին:

Բայց որոշումը միանշանակ բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում: Որոշումն ակնհայտորեն անօրինական էր», – նշեց փաստաբանը:

Կիսվել