ՄամուլՏեսանյութ

Քանաքեռ-Զեյթունում զավթված տարածքները բնակիչներին են վերադարձվել բարեկարգված՝ նոր այգիների, հարմարավետ բակերի ու մայթերի տեսքով

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ 2024 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացազատվել է 10000 քմ տարածք:

Զավթված տարածքները բնակիչներին են վերադարձվել արդեն բարեկարգված՝ նոր այգիների, հարմարավետ բակերի ու մայթերի տեսքով:

25 բարեկարգված բակերում վերակառուցվել են ֆուտբոլի դաշտեր, վարչական շրջանում շների համար առանձնացված երկու զբոսայգի է կառուցվել:

Ընթացիկ տարում ասֆալտապատվել է 22000 քմ բակային տարածք, սալիկապատվել է 5000 քմ մայթ, նորոգվել է 10000 քմ տանիք և 20 շքամուտք, փոխարինվել 25 վերելակ:

2025թ․-ին Քանաքեռ-Զեյթունում ծրագրերն ավելանալու են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք էջում