Քաղմասում գրելուց հետո նկարիչ դարձած Աշոտ Փաշինյանը ոգեշնչումը կենցաղ է համարում (Տեսանյութ)
Քաղմասում գրելուց հետո նկարիչ դարձած Աշոտ Փաշինյանը ոգեշնչումը կենցաղ է համարում (Տեսանյութ)
Oragir.news-ը գրում է․ Պատերազմից 5 պակաս երկրում ամեն օր կազմակերպվում են նոր ցուցահանդեսներ, և ի հայտ են գալիս նոր արվեստագետներ, այնինչ շատ արվեստագետների ցուցահանդեսներ այդպես էլ մնալու են անկատար։
Ծառայությունից հետո ուսումը կիսատ թողած և գարեջուր վաճառած Աշոտ Փաշինյանը հիմա էլ որոշել է նկարչությամբ զբաղվել։ Երեկ տեղի է ունեցել Աշոտ Փաշինյանի նկարների ցուցահանդեսը, որի ժամանակ ներկա է գտնվել նաև հայրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երկրի մի մասում վարչապետի որդու ցուցահանդեսն է, իսկ մյուս մասում դատում էին զոհված զինծառայողի մորը՝ վարչապետի որդու ցուցմունքով։
Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Աշոտ Փաշինյանը նշել էր, որ գլուխ է խոնարհում զոհված զինծառայողների և նրանց հարազատների, այդ թվում նաև տիկին Գայանեի առաջ, բայց օրենքի առաջ հավասար են բոլորը։
Մեզ հետ զրույցում Աշոտ Փաշինյանը խուսափեց պատասխանել իր ստեղծած նկարների մասին ու մասնավորապես ոգեշնչման մասին հարցին` պատճառաբանելով, որ կենցաղային հարցերի չի պատասխանում, և դա իր անձնական տարածքն է։
Մանրամասները՝ Oragir.news-ի տեսանյութում