Քաղաքացու դի՝ Նուբարաշենի աղբավայրում․ հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում
Նուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նա հայտնեց, որ Նուբարաշենի աղբավայրի տնօրենից հաղորդում է ստացվել, որ աշխատողները նկատել են սարից իջնող տղամարդուն, որը ընկել է և հնարավոր է՝ մահացել է։
Մեկնած շտապօգնության խումբը արձանագրել է քաղաքացու մահը։ Մահացածը 61-ամյա Հրանտիկ Թովմասյանն է, նրա վերաբերյալ այլ տեղեկություններ առկա չեն։ Անձի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։



