Քաղաքացուն Մետրոպոլիտենում չեն թողնում մուտք գործի կայարան` Թելսելլի վալիդատորի խնդրի պատճառով
Մետրոպոլիտենի հրահանգիչները չեն թողնում քաղաքացին մուտք գործի Բարեկամության կայարան։ Քաղաքացին վճարել է քարտով, վալիդատորները մերժել են, բայց հրահանգիչները չեն թողնում`պատճառաբանելով, որ վճարում չի եղել։
Մտահոգ քաղաքացին Bavnews-ի հետ զրույցում նշեց, որ բազմաթիվ քաղաքացիներ բախվում են էս խնդրին, բայց շրջանցում են, այդպիսով հարցը կրկին ու կրկին մնում է չլուծված։
Թելսելլից պարզաբանում են, որ իրենց տիրույթում չի հարցը, և խնդիրը գտնվում է այն բանկի հետ, որով վճարումը կատարվում է։
Ինեկո բանկից պարզաբանում են, որ Թելսելլը պետք է լուծի խնդիրը և ոչ մի սահմանափակում այս պահին քարտի հետ չկա։
Քաղաքապետարանը և Մետրոպոլիտենը զանգերին չեն պատասխանում։ Հարց է առաջանում, ով պետք է այս պահին լուծի խնդիրը և ինչպես քաղաքացին տուն հասնի, եթե մոտը միայն բանկային քարտ է և վալիդատորները գործարքը մերժում են, իսկ մետրոպոլիտենի հրահանգիչները չեն թողնում քաղաքացին անցնի տերմինալից։