Քաղաքացին 3 երեխաների հետ քաղաքապետարանի դիմաց բենզինը լցրեց վրան և ուզում էր ինքնահրկիզվել (Տեսանյութ)
Քաղաքացին 3 երեխաների հետ քաղաքապետարանի դիմաց բենզինը լցրեց վրան և ուզում էր ինքնահրկիզվել
Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ միջին տարիքի մի տղամարդ փորձեց ինքնահրկիզվել: Նա շշով բենզինը լցրեց իր վրա, սակայն ոստիկանները կանխեցին հետագա զարգացումը և ձեռնաշղթաներ հագցնելով տեղափոխեցին ոստիկանության բաժին:
Տեղում հավաքված ոստիկանները նշեցին, որ նա առաջին անգամ չէ, որ քաղաքապետարան է գալիս, կփորձեն ճշտել, թե ինչ հարցով էր եկել:
Տեղում հավաքվածները նշեցին, որ տղամարդը միայնակ չէր եկել քաղաքապետարան, նրա հետ էին իր երեք մանկահասակ երեխաները:
Այս վայրում բողոքի ակցիա իրականացնող տուրիստական միկրոավտոբուսի վարորդներից մեկի մեքենայով երեխաներին նույնպես տարան ոստիկանության բաժին՝ հոր մոտ:
Նշենք, որ ամեն ինչ տեղի էր ունենում մանկահասակ երեխաների աչքի առջև, նրանք տեսան, թե ինչպես են իրենց հորը կռացրած, ձեռնաշղթաներով տանում: