Աշխարհ

Քաղաքացին սխալմամբ ոսկու ձուլակտորները գցել է աղբարկղը

Իտալիայում 57 տարեկան տղամարդը պատահաբար աղբաման է նետել 20 ոսկե ձուլակտոր։ Այս մասին հայտնել է RMF24 ռադիոկայանը։ Դեպքը տեղի է ունեցել Լեչե նահանգի Տոռե Լապիլլո քաղաքում։

Նա տարիներ շարունակ ոսկի է գնել և կուտակել էր 120,000 եվրոյի կարողություն։ Միայն հաջորդ օրը իտալացին նկատել է, որ ոսկին դեն է նետել և կապվել է ոստիկանության հետ։

Իրավապահ մարմինները պարզել են, որ աղբն արդեն տարվել է Ուջենտոյի աղբավայր։ Այնտեղ սկսվել են որոնումներ, որոնց ընթացքում հայտնաբերվել է ձուլակտորներով տուփը։