Մամուլ

Քաղաքացին մատուռ բարձրանալիս ընկել և վնասել է ոտքը

Հոկտեմբերի 9-ին, ժամը 13։46-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից (մոտ 2 կմ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։