Քաղաքացին մանկապարտեզին վճարած գումարը կարող է հետ ստանալ
Այդ մասին Կառավարության՝ հունվարի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մանկապարտեզի համար 60.000 դրամ են վճարում, վճարած եկամտահարկից կարող են գումարը հետ ստանալ, գումարած դրան՝ 40.000 դրամ այլ նպատակի համար, օրինակ, առողջապահական ծախսերի և շատ կարևոր է, որպեսզի այդ ծախսերը լինեն թափանցիկ և ծառայություն մատուցող ընկերությունների հաշվապահությունում արձանագրված։
«Համընդհանուր հայտարարագրման միջոցով 70 մլրդ դրամ քաղաքացիներին վերադարձնելու ենթակառուցվածք ենք ստեղծում:
Կարգավորումներն այնպես անենք, որ այս կարգի ծառայություն մատուցելիս բյուրոկրատիան հնարավորինս հեշտացվի, բայց մյուս կողմից՝ բարիերներ ստեղծենք, որ կեղծ ծառայություն չմատուցեն»,-նշել է վարչապետը։