ՄամուլՏեսանյութ

Քաղաքացին իր տոնածառը զարդարել է ՔՊ-ականների նկարներով (Տեսանյութ)

Քաղաքացին իր տոնածառը զարդարել է ՔՊ-ականների նկարներով (Տեսանյութ)

Օգտատեր Մերի Տոմոյանը իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել․

«Հերթական իմ կյանքի հրաշքը կատարվեց

Ես իմ հայրենիքում եմ և Ամանորը նշելու եմ իմ երկրում իմ ժողովրդի և նվիրյալների շնորհիվ, որոնց իսրտե ասում եմ ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ

Տոնածառը ինձ համար փոքր հասակից շատ կարևոր ու թանկ խորհրդանիշ է եղել ու մինչ այսօր առանց նրա չեմ պատկերացնում Նոր Տարվա գիշերը։ Այս տարի առավել ևս թանկ է ինձ համար, շատ երկար սպասված ու երազած, որովհետև երկար տարիներից հետո այն տեղադրվեց ու զարդարվեց իմ երկրում, որը կվայելեմ ձեր հետ միասին։

Հարգելի և մեծարգո վարչապետ` Նիկոլ Փաշինյան

Հարգելի և շատ սիրելի առաջին տիկին` Աննա Հակոբյան

Հարգելի պատգամավորներ և նվիրյալներ, շնորհակալ եմ ձեզ, որ դուք սկզբունքային եք, հայամետ եք և պետականամետ։ Այս Տոնածառը զարդարված է ՀՀ Դրոշներով, ՀՀ Զինանշանով, Խաղաղության Աղավնիներով և ձեր նկաներով։ Խնդրում եմ ձեզ խաղաղություն բերեք իմ երկիր ու թող ՆՈՐ ՏԱՐԻՆ ձեր բոլորի շնորհիվ մեր երկրին ՆՈՐ ՈՍԿՅԱ ԴԱՐԱՇՐՋԱՆ բերի։ Ես վստահում եմ ձեզ, սիրում եմ բոլորիդ և խոնարհվում։

Իմ ընկերներն էլ թող ներողամիտ լինեն, երբ իրենց նկարները այս Տոնածառին չգտնեն, դուք իմ սրտում եք

Ընկերուհիս այնքան ձեզ գնահատեց ու իր երկիրը սիրեց, որ սեփական ընտանիքի նկարներից վերև ձեզ բարձրացրեց, հավատալով և վստահելով, որ դուք` երկրի քաղաքական և իրավական զինվորներն եք, որոնք մեր երկիրը հզորացնում և ծաղկեցնում նաև պաշտպանում են»։

Տեսանյութը՝ կարող եք դիտել այստեղ

Կիսվել