ՄամուլՏեսանյութ

Քաղաքացին իրեն ցած է նետել հիվանդանոցի պատուհանից (Տեսանյութ)

Քաղաքացին իրեն ցած է նետել հիվանդանոցի պատուհանից (Տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից քաղաքացին իրեն ցած է նետել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ, 68-ամյա Գևորգ Կ․-ն է, ով նշված հիվանդանոցի 5-րդ հարկի վիրաբուժական բաժանմունքի պատուհանից իրեն ցած է նետել։

Դեպքի փաստով քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։