Քաղաքացին բենզին է լցրել վրան, անցել կամրջի եզրագիծը և փորձել է նետվել
Քաղաքացին բենզին է լցրել վրան, անցել կամրջի եզրագիծը և փորձել է նետվել։
Մարտի 22-ին՝ ժամը 03:56-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ա. Ե.-ը (գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ) բենզին է լցրել վրան, անցել կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվել ցած:
Ոստիկանները և փրկարարները համատեղ ուժերով հետ են վերադարձրել Ա. Ե.-ին կամրջի անվտանգ գոտի:
Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին: