Մամուլ

Քաղաքացիները հավաքվում են կառավարական առանձնատների մոտ․ դիմավորելու են Փաշինյանին

Քաղաքացիները հավաքվում են կառավարական առանձնատների մոտ․ դիմավորելու են Փաշինյանին

Քիչ անց Երեւանում ընդդիմությունը հավաքվելու է կառավարական առանձնատների դիմաց, որպեսզի թույլ չտան Փաշինյանի վերադարձը ամառանոց․ Փաշինյանը Սյունիքից գալիս է Երևան։

Ակցիան կազմակերպում է Գեղամ Մանուկյանը, մեկնարկը՝ 20:30-ից։

Նա մասնավորապես գրել է՝

vostikanutyun

«Հայրենադավն այսօր իր մասին ամեն ինչ լսած վերադառնում է Երեւան։ Բայց գազազած է եւ որոշել է պատժել սյունեցիներին։ Չի կարող։ Չի կարող ողջ հայությանը պատժել։

ԺԱՄԸ 20։30 հավաքվում ենք իր կյանքի մեծագույն երազանք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ, որ Սյունիքից տունդարձին հասկանա կրկին ու կրկին՝ նա Հայաստան աշխարհի ցանկացած անկյունում էլ համարվելու է հայրենադավ։ Ի զորակցություն ՍՅՈՒՆԻՔԻ ու ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»։

Կիսվել