Քաղաքացիները կտուգանվեն գնացքով առանց ուղետոմսի երթևեկելիս․ նոր նախագիծ
Կառավարության հավանությանն է արժանացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի, որը սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով:
Նախագիծն իրենից ենթադրում է վարչական տույժ այն անձանց նկատմամբ, որոնք կխուսափեն Երևանի ավտոբուսներից կամ մետրոպոլիտենից օգտվելիս վճարել։
Bavnews.am-ը տեղեկացավ, որ նախաձեռնության համաձայն, ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղեւորները ենթարկվելու են տուգանքի 15,000 դրամի չափով: Իսկ այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ՝ տուգանվելու է 18,000 դրամի չափով: