Մամուլ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է գումարել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է գումարել

Hraparak.am-ը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր նիստ է գումարել և որոշել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանի հարցում դեռ որոշում չեն կայացրել:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում կարծիքները բաժանվել են, մի մասը կարծում է, որ Գեւորգյանին պետք է արժանացնել գործընկերների ճակատագրին, ավելին, այդ խմբակի կարծիքով Գեւորգյանը չի հայհոյում իշխանություններին, բայց իր ինտելեկտով ավելի մեծ լսարանի համակրանքն է վայելում, ուստի պետք է զրկել լծակներից եւ հավասարեցնել մյուսներին, առավել եւս, որ Քոչարյանի ամենավստահելիներից է. իսկ հակադիր կարծիք ունեցողներն էլ դեմ են նրա պաշտոնազրկմանը՝ ասելով, որ զուսպ է, չի հայհոյում, պետք է արժանին գնահատել նման պահվածքը:

Գեւորգյանի վերաբերյալ որոշումը կկայացվի վաղը:

nikol pashinyan azgayin

Ինչ վերաբերում է մեկ տասնյակ ընդդիմադիրներին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացին, որի մասին առավոտյան հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խմբակցությունում որոշում չեն կայացրել:

Ինչպես ավելի վաղ գրել էինք միջազգային կառույցների հետ աշխատող ՔՊ-ականներն ի դեմս Ռուբեն Ռուբինյանի կարծում են, որ մանդատազրկումը կարող է միջազգային կառույցների կողմից միանշանակ չընդունվել:

Իսկ առավել ազգայնականներն առաջարկում են ԱԺ ղեկավարությանը այդուհանդերձ քայլն անել, դիմել ՍԴ, թող բարձր դատարանի վրա մնա պատգամավորներին մանդատից զրկել-չզրկելու պատասխանատվությունը:

Կիսվել