ՄամուլՏեսանյութ

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը կրկին Նուբարաշենի աղբավայրում է. տեսախցիկներ են տեղադրում

Երեկ առավոտից ահազանգեր եղան, որ Նուբարաշենի աղբավայրը այրվում է։ Այս պահին ողջ մայրաքաղաքը ծխի մեջ է։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը այս պահին Նուբարաշենի աղբավայրում է։ Հաղորդվում է, որ տեղադրվելու են տեսախցիկներ։

Ավելի վաղ քաղաքապետը ֆեյսբուքի իր էջում գրել էր․

«Երևանի կենտրոնում, ժամը 11:00-ի դրությամբ, պայմանավորված աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների՝ արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ՝ զգայուն խմբերի համար միջակայքում։

Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է։ Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով»:

Մանրամասները՝ տեսանյութում․