Մամուլ

Քաղաքապետարանը քաղաքի բոլոր հատվածներում պարտավոր չէ իրականացնել բարեկարգում. Ավինյան

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանի քաղաքապետարանն ունի իր լիազորությունների շրջանակը, տնտեսվարողներն՝ իրենց, համատիրություններն՝ իրենց պարտականությունների շրջանակը»,-նշել է քաղաքապետը: 

Նշվել է, որ Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը, իսկ տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից ազատել մայթերի ասֆալտբետոնե ծածկը և սալիկապատ հատվածները, ինչպես նաև կազմակերպել սեզոնային կանաչապատումն ու տարածքի բարեկարգումը:

Երևանի նոր ՏԻՄ օրենքով էականորեն կխստացվեն չիրականացված պարտավորությունների համար նախատեսվող միջոցառումները: 

Կիսվեք էջում