Քաղաքապետարանը հրապարակել է Երևանի գլխավոր տոնածառի ձեռքբերման պայմանագիրը
Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մայրաքաղաքի տոնածառի ձեռքբերման պայմանագիրը։ Գրառումը՝ ստորև։ «Հարգելի՛ քաղաքացիներ, վերջերս շատ խոսվեց Երևանի գլխավոր տոնածառի ձեռքբերման մասին:
Խուսափելու համար հետագա շահարկումներից՝ հրապարակում ենք տոնածառի ձեռքբերման պայմանագիրը: Ինչպես նաև հրավիրում ենք բոլոր-բոլորին դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակ՝ միասին վառելու գլխավոր ու նոր տոնածառի լույսերը»:
Լիանա Մարտիրոսյան