Ազատ խոսք

Քաղաքական թունդ աշուն է սպասվում բոլորիս. Նարեկ Սամսոնյան

Քաղաքական թունդ աշուն է սպասվում բոլորիս։ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման քարոզչությունը մտել է տեսանելի փուլ, ողջ իշխանական քարոզչամեքենան զբաղված է դրա քարոզչական ֆոնի ստեղծման գործով: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը հիմնավորելով են զբաղված անգամ իշխանության ՕԵԿ-ները, որոնց հանձնարարված է հեգնական գրառումներ անել դրան դեմ արտահայտվողների մասին:

ՕԵԿ-ների հեգնական գրառումները գնալով կտրանսֆորմացվեն ավելի տեսանելի սուբյեկտայնությամբ ու դրանով իսկ հերթական անգամ ակնհայտ կլինի նրանց` իշխանական վարձկաններ լինելը: 

Պետական ապարատում Ստամբուլյան կոնվենցիային դեմ արտահայտվող սուբյեկտներ գրեթե չեն մնացել ու թերևս այս համատեքստում միակ պետական օղակը, որը կարող է կասեցնել ՀՀ-ն տռանսսեքսուալների երկիր դարձնելու Փաշինյանի «երազանքը»` ՍԴ-ն է իր նախագահի գլխավորությամբ: Հրայր Թովմասյանն այսօր միակ պետական պաշտոնյան է ով կարող է ինստիտուցիոնալ լուրջ հակադրության արժանացնել Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու պարտականություն ստանձնած իշխանություններին:

Կուլիսներում արդեն խոսակցություններ կան, որ Փաշինյանը միջազգային կառույցների հետ պայմանավորվել է սեպտեմբերին կոնվենցիան վավերացնելու գնով համերաշխություն ստանալ Հրայր Թովմասյանի դեմ սկսած արշավի նկատմամբ:

Կարճ ասած՝ «մենք ապօրինի ձևով զավթում ենք ՍԴ-ն, դուք լռում եք, ինչից հետո վավերացնում ենք կոնվենցիան»։ Թունդ քաղաքական աշուն է սպասվում բոլորիս…»:

Կիսվել