ՄամուլՏեսանյութ

Քաղաքական գործիչները զուգարանի թղթի պես մի բան են, օգտագործում շպրտում են․ Սերգեյ Դանիելյան (Տեսանյութ)

Քաղաքական գործիչները զուգարանի թղթի պես մի բան են, օգտագործում շպրտում են․ Սերգեյ Դանիելյան (Տեսանյութ)

1in.am-ը գրում է․ Օրերս մեկնարկեց «Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ՝ հանուն նոր միության» շարժման հիմնադիր համագումարը: Շատերին հետաքրքրում է, թե ինչ սեգմենտի վրա են այդ ուժերը կառուցում իրենց վեկտորը, ովքեր են այն մարդիկ, որոնք շահագրգռված են և ինչ հեռանկարներ ունի այս շարժումը հաշվի առնելով նոր իրողությունները:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դերասան, քաղաքական սատիրիկ, Dankar.am կայքի հիմնադիր Սերգեյ Դանիելյանը նշեց, որ լրատվամիջոցները յուրաքանչյուր շարժ կարող են ներկայացնել որպես շարժում և հավելեց, որ չպետք է խոսել նրանց մասին:

sergey danielyan

«Այսօր պետական ինստիտուտները թույլ են, պատերազմական շոկն ուժեղ է, պետությունը դեռ խելքի չի եկել, չկա քաղաքական դաշտ, և մարդիկ ման են գալիս ելքեր, և դա էլ համարում են ելքերից մեկը: Բայց թող հանգստանան, Ռուսաստանին պետք չենք»,- ասաց Դանիելյանը՝ վստահեցնելով, որ այդպիսի շարժումը, եթե դա կարելի է շարժում համարել, չի կարող զարգացում ունենալ:

Դանիելյանի խոսքով՝ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանն արդեն ուզում էին ԱՄՆ-ի հետ հարաբերություններ զարգացնել և ՀՀ արտաքին քաղաքականության բազմավեկտոր լինելն ապահովել, բայց Հոկտեմբերի 27-ով այդ իշխանությունը ոչնչացվեց և Հայաստանի ուղեծիրը փոխվեց.«Կարծում եմ՝ հիմա էլ այդպես կլինի, եթե բազմավեկտորություն ընտրենք»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը նույնպես միավեկտոր է աշխատում, դերասանը նկատեց, որ մեր արտախորհրդարանական ընդդիմության մեծ մասը կապված է Ռուսաստանի հետ. «Դա օլիգարխիկ ընդդիմություն է, որը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ»:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում

Կիսվել