Քաղաքականության մեջ դեռ քայլ չարած երեխան բազմամյա գործիչներին հորդորում է՝ խորը շունչ քաշել և հանգստանալ
«Քաղաքականության մեջ դեռ քայլ չարած երեխան բազմամյա գործիչներին հորդորում է՝ խորը շունչ քաշել և հանգստանալ․․․»։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թույնն ավելի մահաբեր է երեխաների համար…
Ծանոթացա Փաշինյանի դստեր գրառմանը:
Մի տեսակ տարակուսած եմ:
Մի՞թե արդեն այլախոհներին սաստելու հերթը հասել է իրավահաջորդներին…
Չեմ ուզում քննարկել ոճաբանությունը, որն, անշուշտ, ընդունելի չէ…
Փաստորեն, քաղաքականության մեջ դեռ քայլ չարած երեխան քաղաքական ու պետական բազմամյա գործիչներին հորդորում է յոգայի հնարքներով (խորը շուչ քաշելով և հանգստանալով) զսպել իրենց կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունքի իրացումը:
Չեմ հիշում նախկին ղեկավարներից ևս երկրորդին, ում երեխան քաղաքական կանխարգելիչ-նախազգուշական դասապատրաստում անցկացնի իր ծնողի գործընկերների համար:
Բայց դա չէ ամենավտանգավորը, այլ այն, որ այս կերպ, փաստորեն, մեծերի մեջ կուտակված թույնն անցնում է ժառանգներին:
Հավատացեք, սա ահավոր սպառնալիք է մեր երկրի ապագայի համար: Պատկերացնում ե՞ք՝ նույն ոճաբանությամբ սկսեն իրար բզկտել քաղաքական ու պետական մյուս գործիչների երեխաները: Էս ու՞ր ենք տանում երկիրը:
Եվ հետո, ում՞ համար պարզ չէ, որ թույնը մահաբեր է հատկապես երեխաների համար…»։