Մամուլ

Քահանա Ղալաչյանը թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի, առաջարկել է փոխել քավորին

Ժամանակն է, որ մենք մի կանոն ունենք, որ որոշենք՝ տվյալ անձնավորությունը, որքան էլ որ կասի, որ Հայ Առաքելական եկեղեցու զավակ եմ, անունն էլ չեմ ուզում տալ այդ ոչ բարով զավակների, որոնք որ քանդում են մեր տունը, անկախ նրանից, որ ինքը կվակյի իր քրիստոնյա լինելը, դեռ պետք է ճշտել դու Նիկիական հավատամքը գիտես, դու գիտես, որ Հիսուսը երկրորդ անգամ պիտի գա:

Այդ մասին ասաց  Նիժնիյ Նովգոռոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևորական Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը, ով հրաժարվել է մկրտվող երեխայի կնքահայր ընդունել ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին, քանի որ վերջինս  Վեհափառ Հայրապետին  աշխարհիկ անունով է դիմել և սպառնացել պարանոցից բռնած դուրս շպրտել Վեհարանից:

Մանրամասն՝ տեսանյութում․