Քադիրովը «մինչև փետրվարի 31-ը» ժամանակ է տվել Եվրոպային
Քադիրովը «մինչև փետրվարի 31-ը» ժամանակ է տվել Եվրոպային
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրեսը, Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պետք է «մինչև փետրվարի 31-ը» հրաժարվեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին իրենց հայտարարություններից, հակառակ դեպքում Չեչնիան պատասխան քայլեր կձեռնարկի նրանց նկատմամբ։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռամզան Քադիրովը, փոխանցում է RBK-ն:
Նա սպառնացել է փակել Չեչնիայի երկինքը նրանց ինքնաթիռների համար, սառեցնել Ջոնսոնի հաշիվները, էմբարգո սահմանել բրիտանացի օլիգարխների ակտիվների վրա:
Նա նշել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության հետ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին վերջիններիս հայտարարություններն ու պատժամիջոցները եթե հետ չկանչվեն «մինչև փետրվարի 31-ը», Չեչնիան պատասխան քայլեր կձեռնարկի նրանց նկատմամբ:
«Հակառակ դեպքում Չեչնիայի Հանրապետությունը, հաշվի առնելով վերոնշյալ անձանց հայտարարությունների լկտի և հավակնոտ բնույթը, իրեն իրավունք է վերապահում կիրառել հետևյալ պատժամիջոցները՝ փակել Չեչնիայի երկինքը նրանց ինքնաթիռների համար, սառեցնել Չեչնիայի բանկերում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ ռուբլով առկա բոլոր ակտիվները, էմբարգո սահմանել բրիտանացի օլիգարխների բոլոր ակտիվների վրա Աչխոյ-Մարտանում, հնարավոր է նաև՝ Սամաշկիում»,- սպառնացել է Քադիրովը: