Ժամանց

Փոքր աղջիկս թոռիցս 4 տարով փոքր է. 10 երեխա ունեցող ընտանիքում երջանկությունը փողով չի չափվում․ ֆոտո

Փոքր աղջիկս թոռիցս 4 տարով փոքր է. 10 երեխա ունեցող ընտանիքում երջանկությունը փողով չի չափվում

Sputnik Armenian գրում է․ Փոքր աղջիկս թոռիցս 4 տարով փոքր է։ Արթիկում ենք, 10 երեխա ունեցող Գաբրիելյանների ընտանիքում։ Ընտանիքի հայրը 4 որդիների հետ Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել ու տանը մայրն է` 3 դուստրերի հետ։ Բազմազավակ մորը` տիկին Նաիրային, շատ հարցեր ունեմ, բայց մինչ հարցազրույցը կսկսենք, տնավարի զրուցում ենք, ու ես փորձում եմ «բացել» կնոջը։

Տիկին Նաիրան մեզ ուղեկցում է երկրորդ հարկ, քանի որ առաջին հարկը կիսաքանդված է, իսկ երկրորդ հարկը նոր–նոր են վերանորոգել։ Երկրորդ հարկ բարձրանալիս` մայրը նայում է 8-9 տարեկան աղջիկներին ու հայացքով ինչ-որ բան ակնարկում։ Աղջիկները լայն ժպտում են ու թե` հա, մամ, հիմա։ «Ես սուրճ ընդհանրապես չեմ խմում»,–ասում եմ տիկին Նաիրային` ակնարկը հասկացած։ «Իյա, բա ըդպես ինչըղ կապրիս»,– ժպիտով պատասխանում է ու աղջիկներին նորից ինչ-որ բան ակնարկում։

Ու մինչ պայուսակիցս հանում եմ թուղթ ու գրիչս, աղջիկները` Մարիամն ու Սյուզին, արագ–արագ սառը ձմերուկ են բերում ու պսպղացող աչքերով նայում մեկ ինձ, մեկ մորը։ Աղջիկները համեստ են, ամաչկոտ, մեզնից բավական հեռու են նստում։ Խնդրում եմ, որ մոտենան, իրենք էլ մասնակցեն զրույցին, և չնայած գալիս ու մոր կողքն են նստում, բայց մեզ հետ գրեթե չեն շփվում։

bazmazavak mayrik 1

Տիկին Նաիրան նույնպես քչախոս է, ամաչկոտ, մանավանդ, երբ մեր լուսանկարչին է տեսնում, ձեռքերով դեմքը փակում է. «Վայ, պըտի նկարե՞ք»։

4 տղա և 6 աղջիկ ունեցող կինը 17 տարեկանում է ամուսնացել։ Ասում է` երբեք չի մտածել երեխաների քանակի մասին` ինչքան կստացվի–կստացվի։ Հիմա տիկին Նաիրան 45 տարեկան է ու հարցիս, թե հնարավո՞ր է 10 երեխայով չսահմանափակվի, ծիծաղում է ու պատասխանում.«Արդեն 3 թոռ ունեմ, իսկ փոքր աղջիկս` Գայանեն, թոռիցս 4 տարով փոքր է»։ Մոր փեշից կպած 4–ամյա Գայանեն նույնպես ծիծաղում է ու նայում ինձ` տեսնես հասկացա՞, որ խոսքն իր մասին է։

Տիկին Նաիրայի աղջիկներից մեկն էլ է 17 տարեկանում ամուսնացել, ավելի ճիշտ` փախել սիրած տղայի հետ, քանի որ մայրը դեմ է եղել վաղ ամուսնությանը։ «Հաշտվե՞լ եք աղջկա հետ»,–հարցնում եմ։ Մայրն ասում է` ինչպես կարող էր չհաշտվել, աղջիկը երեսով կտար մոր` 17 տարեկանում ամուսնացած լինելը։

bazmazavak mayrik 2

Տղաների մասին խոսելիս տիկին Նաիրան հոգոց է հանում ու նշում, թե ամռանը տունը միշտ դատարկվում է, քանի որ տղաներն ամուսնու հետ մեկնում են արտագնա աշխատանքի։

«Մենք սովոր ենք աղմուկ–աղաղակի, տան` լիքը լինելուն։ Ուրախանում եմ, որ տեսնում եմ` ինչպես են երեխաներն իրար հետ խաղում, վիճում. տունն էդպես պիտի լինի։ Բայց դե պիտի աղջկաս օժիտի հարցը լուծեմ, դպրոցահասակ երեխաներիս շոր–կոշիկի խնդիրը, ձմռան փայտ գնենք։ Չնայած շուտով նպաստ եմ ստանալու, Աստված մեծ է, կամաց–կամաց մի բան կանենք, լավ կլինի»,–մեզ ու իրեն հուսադրում է կինը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել