Փոքրերի հետ չեն կռվում. Մենչը՝ իր և Հովհաննես Ազոյանի կոնֆլիկտի մասին
Փոքրերի հետ չեն կռվում. Մենչը՝ իր և Հովհաննես Ազոյանի կոնֆլիկտի մասին
Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը` Մենչը, ով տևական ժամանակ է գտնվում է ԱՄՆ-ում, Ինստգրամի իր էջի միջոցով պատասխանել է հետևորդների հարցերին։
Մենչի հետևորդներից մեկը հարց է ուղղել նրան կապված դերասան Հովհաննես Ազոյանի հետ հարաբերությունների մասին։
«Հովհաննես Ազոյանի հետ կռվա՞ծ եք»։ Հարցին ի պատասխան Մենչն ասել է.
«Փոքրերի հետ չեն կռվում, (խմբ․ կից դնելով ժպիտ սմայլիկներ)»: Սակայն դեռ հայտնի չէ՝ ինչ վիճաբանության և կոնֆլիկտի մասին է խոսքը, քանի որ Մենչը այլ մեկնաբանություններ չի տվել։
Հարց ու պատասխանի ժամանակ նա նաև անդրադարձել է ԱՄՆ-ում իր բնակությանը.
«Ես շատ կապված եմ ՀՀ-ի հետ բոլոր առումներով, իսկ ԱՄՆ-ում դեռ շատ անելիքներ ունեմ: ԱՄՆ տեղափոխվելը շատ երկար պատմություն է, բայց ես այստեղ ժամանակավոր եմ»:
Հետևորդներից մեկն էլ հարցրել է՝ «Արմեն ջան ընդմիշտ ե՞ք տեղափոխվել ԱՄՆ»։ Հարցին ի պատասխան Մենչն ասել է.
«Փորձեմ անկեղծ լինել. չգիտեմ»: