Աշխարհ

Փորձել են սպանել Էմինեմին (ֆոտո)

Փորձել են սպանել Էմինեմին

Թափառականը գաղտնի մուտք է գործել ռեփեր Էմինեմի տուն, ցանկանալով սպանել նրան, հայտնում է Ռիա Նովոստին հղում անելով Detroit Free Press-ին:
Դեպքը տեղի է ունեցել դեռ ապրիլին, բայց մահափորձի մանրամասների մասին հայտնի է դարձել միայն հիմա, երբ դատական ​​նիստի ժամանակ ոստիկանը ցուցմունք է տվել:

Հայտնի է, որ ռեփերը ներկա չի եղել դատական նիստին: Ավելի վաղ նա ոստիկանությանը հայտնել է, որ արթնացել է գիշերը՝ զգալով իր կողքին անծանոթ մարդու ներկայությունը:

Հայտնաբերելով անծանոթ տղամարդուն ռեփերը հարցրել է, թե ինչ է նա անում իր տանը, ինչին ի պատասխան տղամարդն ասել է, որ պատրաստվում է սպանել երգչին:

Էմինեմը համոզել է տղամարդուն հեռանալ, ուղեկցել է նրան դեպի մուտք և հանձնել անվտանգության աշխատակիցներին: Նրա խոսքերով, Խյուզի մոտ զենք չի եղել:

Կասկածյալն այժմ կալանքի տակ է՝ տուն ներխուժելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու մեղադրանքով: Փաստաբանն առաջարկել է բուժզննում անցկացնել, բայց Խյուզը հրաժարվել է: Այնուամենայնիվ, պաշտպանը պնդել է, որ տղամարդը հոգեկան խանգարումներ ունի:

Էմինեմ սպանող
Կիսվել