«Փորեր մեծացնելու, քավոր-սանիկ լինելու, պաշտոն շահարկելու փոխարեն, եկեք վերջապես գործ անենք եղբայրներ»․ Սոս Ջանիբեկյան
Ես շարժմանը միացել եմ ամսի 19-ից , ակտիվացել և գնացել եմ հրապարակ այն օրը ,երբ նրան բռնեցին և տարան։Ես երեկվանից լսում եմ այս մարդու հարցազրույցները և ելույթները։ Ես հիացած եմ նրա առաջադեմ մտածելակերպով Եվ կառուցողական գաղափարներով։
Նրա շարժման և գաղափարախոսության մեջ բացակայում է ատելությունը , խոսքը միայն խաղաղության և կառուցողականության մասին է։ Նա ձգտում է վերացնել առաջին հերթին, ներպետական խնդիրները , ներքին կեղտն ու կեղծիքը ,որից հետո բարձրաձայնել մեզնից անկախ 20-ից ավել տարիների ընթացքում առաջացած խնդիրները և գործընկերության մտնոլորթում լուծում տալ դրանց։
«Փորեր մեծացնելու , քավոր սանիկ լինելու , պաշտոն շահարկելու փոխարեն , եկեք վերջապես գործ անենք եղբայրներ , ԵԿԵՔ ԳՈՐԾ ԱՆԵՆՔ »։ Կարճ ասած , ես Նիկոլից սա եմ հասկացել։
Ես բարձր եմ գնահատում առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործիչ տեսակը և հետո նոր նրա մարդ տեսակը ։
Այ հիմա վստահորեն կարող եմ ասել՝ ՆԱ Է ԻՄ ՎԱՐՉԱՊԵՏԸ