Փոստային առաքանիով չի հարկվի մինչև 31 կիլոգրամը և 150 հազար դրամը ծանրոցները. Դավիթ Անանյան
Փոստային առաքանիով չի հարկվի մինչև 31 կիլոգրամը և 150 հազար դրամը ծանրոցները. Դավիթ Անանյան
Երկար ժամանակ միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ներմուծվող ապրանքների համար չհարկվող շեմ էինք հաստատել 30 կգ-ն, իսկ արժեքային առումով 200 հազար դրամը:
Այս մասին, այսօր կառավարության նիստում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծ, որով այդ կարգավորումները խստացվում են:
«ԵՏՄ շրջանակներում սա միշտ վիճարկվում էր, որ միգուցե անհրաժեշտություն կա համապատասխանեցնելու ԵՏՄ շրջանակներում չհարկվող շեմի հետ: Դա 200 եվրո եւ 31 կգ-ն է:
Մենք այս որոշմամբ գրեթե համապատասխանեցնում ենք՝ կլիոգրամի առումով 31 կգ, իսկ արժեքի առումով՝ 150 հազար դրամ, որը 200 եվրոյից մի քիչ ավելի է»,-ասաց ՊԵԿ նախագահը: