Մամուլ

Փողոցում փրկվել է ինքնազգացողությունը վատացած տղամարդու կյանքը

Փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Հաղթանակ թաղամասի, ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ի խաչմերուկում Երևանի քաղաքապետարանի սանմաքրման ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար վարորդը ժամանակին կայանել է ավտոմեքենան, ինչից հետո նրան փորձել են օգնություն ցուցաբերել քաղաքացիները, ովքեր էլ ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը կարողացել է առաջին բուժօգնություն ցուցաբերել վարորդին և փրկել նրա կյանքը։

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին․ «Հալալ էր շտապօգնության բժիշկներին, ովքեր շատ շուտ ժամանեցին, սակայն նրանք գուցե ուշ տեղ հասնեին, եթե Երևանի պարեկները շատ արագ չհասնեին և ճանապարհից չհեռացնեին բազմաթիվ հետաքրքրասեր վարորդների, ովքեր իրենց ավտոմեքենաները կայանել էին, մտածելով, թե այդ կերպ կարող են շուտ հասնել ու աղբատարի վարորդին օգնություն ցուցաբերել, սակայն դա սխալ էր։

Եթե պարեկները ժամանակին խցանումը չվերացնեին և շտապօգնության բժիշկներն էլ արագ չհասնեին և չօգնեին տղամարդուն, գուցե այդ ամենը վատ վերջաբան ունենար»։

Կիսվել