Փողոցում տեսել եմ ու չեմ կարողացել ինձ զսպել, ծեծել եմ. ՀՅԴ-ականները ոստիկանությունում են
Փողոցում տեսել եմ ու չեմ կարողացել ինձ զսպել, ծեծել եմ. ՀՅԴ-ականները ոստիկանությունում են:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը եւ այլ ՀՅԴ–ականներ ներկայացել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հայտնելու, որ իրենք են ծեծել ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանին։
Նշենք, որ հունիսի 3–ին ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: Նա նաեւ լուսանկար էր հրապարակել բռնության հետքերով: