«Փողն էր պատճառը, ուտում էին, չէին տալիս․․․» Վաչե Թովմասյանի բացառիկ խոստովանությունը` «32 ատամ»-ի փլուզման մասին
«Փողն էր պատճառը, ուտում էին, չէին տալիս․․․» Վաչե Թովմասյանի բացառիկ խոստովանությունը` «32 ատամ»-ի փլուզման մասին
Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդմանը հյուրընկալվել է դերասան Վաչե Թովմասյանը։
Դերասան Վաչե Թովմասյանը «Tete A Tete»-ի եթերում խոսել է իր ամուսնալուծության, 32 ատամ ակումբի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։
«Շատերն են անցնում նման բանի միջով, երբ չեն հասկանում: Մեր մոտ ցավ էր էն առումով, որ հրաշք ընտանիք էր, իրար լավ հասկանում էինք ու կյանքը վայելում, բայց լինում են պահեր, երբ զգում ես՝ չի կարող լինել:
Օրհնված եմ էն առումով, որ Գայուշը (Գայանե Մանուկյան) բարձր մակարդակի աղջիկ է ու մենք կարողացել ենք պահել ընկերական ջերմ հարաբերությունը՝ հանուն մեր երեխայի ու հանուն մեզ»,- ասել է Վաչեն:
Վաչե Թովմասյանը խոսեց նաև 32 ատամ ակումբի փլուզման պատճառների մասին։
«Փողը, էդ չէի՞ք ուզում լսեիք, հա, ասում եմ փողն էր պատճառը, հա ուտում էին, չէին տալիս, վերցնում գրպանում էին, ոնց որ ցանկացած հայ իրականությունում ղեկավար անձինք:
Ես անուններ չեմ տալու, այո, իրանք։ Բացի դա, ինչքան էլ մեզ որևէ մեկը ներկայացնում էր, բայց մենք թիմ էինք, ընտանիք էինք և որոշում էինք բոլորս, ցանկացած մեծ որոշում միասին էր քննարկվում և արվում։
Հետո մի պահ եկավ, որ մեր որոշումները միասին չէր քննարկվում, ոնց որ դառանք աշխատող, ասեցինք տենց չի լինի։
Ժողով արեցինք, մեր ժողովներն էլ թեժ էին։ Ասեցինք, սխալվել եք, սխալ ուղղությամբ եք տարել, բոլորս էլի միասին ենք, բայց եկեք դեռ դուք մի որոշեք հիմա, եկեք միասին որոշենք, ասեցին` ոչ»։
Մանրամասները՝ ստորև տեսանյութում