Փոխնախարար Վարազդատ Կարապետյանը հրաժարվում է իր պաշտոնից․«Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները»
Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար՝ Վարազդատ Կարապետյանը, հրաժարվում է իր պաշտոնից․
«Իմ սիրելի ընկերներ, այս իրավիճակում չեմ կարող անտարբեր մնալ։
Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները (չգիտեմ էլ, թե ու՛մ ներկայացնեմ հրաժարականս։
Անցյալ ութ ամիսներին փորձել եմ ավելի լավը դարձնել մեր երկիրը, բայց հիմա չեմ կարող. կրկեսի վերածելու կյանք չունեմ։)
Ակնհայտ է, որ դեռ մի քանի ամիս չենք կարող կառուցել՝ դեռ քանդելու փուլն է՝ ստի ու կեղծիքի ամրոցները քանդելու։ Մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կա։
Հաջողություն մեզ։ Կգա կառուցման օրը, վստահ եմ»,- գրել է փոխնախարարը։