Մամուլ

Փոխհրաձգություն՝ Երևանում․ սպանության գործով տնային կալանքի տակ գտնվող անձին ցանկացել են սպանել

Երևանում փոխհրաձգության արդյունքում հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Պարեկները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են զինված կասկածյալին, ով նախկինում ծանր հանցագործության համար եղել է դատապարտվա։ Armlur.am-ը դեպքի վայրում է

shamshyan.com-ն էլ հայտնել է, որ դեպքի վայրում՝ շենքի մուտքի մոտ, աստիճաններին և 2-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ արնանման հետքեր, պատշգամբի դռան ապակու վրա նույնպես կան կրակոցի հետքեր, իսկ դրսում հայտնաբերվել է մետաղե սանդուղք, որով կասկածյալներից մեկը մտել է տուն, իսկ մյուսը մուտքից է մտել ու այդ ժամանակ տանը մնացող տղամարդը, ով նախկինում սպանության համար եղել է դատապարտված և ոտքին էլ եղել է «բրասլետ», իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգին վնասվածքներ է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողին, վտանգելով իրենց կյանքը, տեղում վնասազերծել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները և չէր բացառվում, որ վնասազերծելու պահին նա կրակոցներ արձակեր պարեկների ուղղությամբ, և եթե պարեկները պրոֆեսիոնալիզմ չցուցաբերեին, հնարավոր է վիրավորների թիվը ավեկանալար, այդ թվում՝ վիրավորում ստանային հենց իրենք՝ պարեկները։

Մանրամասները՝ տեսանյութում․