Փոթորիկ Ստամբուլում․ զոհերի թիվը հասել է 4-ի
Փոթորիկ Ստամբուլում․ զոհերի թիվը հասել է 4-ի
Ստամբուլում փոթորկի զոհերի թիվը հասել է 4-ի, տուժել է 19 մարդ, հայտնել է նահանգապետի վարչակազմը:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ երկու բնակիչ զոհվել է, 9-ը՝ վնասվածքներ ստացել տանիքի փլուզումից հետո:
Տարերքը ավերել է 33 տան տանիքներ, տապալել 192 ծառ և 52 լուսակիր: Բացի այդ, մի քանի տասնյակ մեքենաներ են վնասվել։
Թուրքիայի առափնյա պահպանության վարչությունում «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են քամու պատճառով Բոսֆորի նեղուցով նավերի երթևեկությունը դադարեցնելու մասին:
Turkish Airlines ավիաընկերության վեց ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում։ Ինքնաթիռները վայրէջք են կատարել Անկարայում և Իզմիրում։
Տեսանյութը ստորև