Ազատ խոսք

«Փնտրեցի, բայց չտեսա պարոն քաղաքապետի պատիվն ու արժանապատվությունը»․ Սոնա Աղեկյան․ ֆոտո

«Փնտրեցի, բայց չտեսա պարոն քաղաքապետի պատիվն ու արժանապատվությունը»․․․։ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել և գրել.

«Հենց հիմա Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները 65 համարի երթուղայինում։

Կարծես թե կորել է մեզ պարտադրված քաղաքապետի պատիվն ու արժանապատվությունը, չենք մոռացել, որ քվե աղերսելիս գոչում էր, որ Երևանում հասարակական տրանսպորտի խնդրի օր առաջ լուծումն իր պատվի ու արժանապատվության խնդիրն է։

Փնտրեցի, բայց չտեսա պարոն քաղաքապետի պատիվն ու արժանապատվությունը»։

Կիսվել