Սպորտ

Փյունիկ ակումբը նոր սեփականատեր ունի

Փյունիկ ակումբը նոր սեփականատեր ունի, նա Իսպանիայի քաղաքացի Անտոն Ֆարբերն է։ Այս մասին Bavnews.am-ին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։

Ֆարբերը երկար տարիների փորձ ունի՝ որպես ՖԻՖԱ-ի պաշտոնական հանդիպումների և ֆուտբոլիստների գործակալ։ Նա Եվրոպայի և Մերձավոր Արևելքի առաջատար ֆուտբոլային գործակալությունների՝ Authentic.Football-ի և KAI Football-ի հիմնադիրն է:

Անտոնն իր հետ ակումբ է բերում իր գիտելիքները, միջազգային կապերն ու տեսլականը, որոնք կօգնեն «Փյունիկին» հասնել նոր մակարդակի։

Անտոն Ֆարբեր

Արթուր Սողոմոնյանը 30 տարի եղել է ակումբի սեփականատեր և կմնա ակումբում, որպես խորհրդական։ Նա կաջակցի ակումբի ակադեմիային և կկազմակերպի թիմերի՝ միջազգային մրցաշարերին ուղևորությունները։

Կիսվեք էջում