Փլատակների տակ 2 կին է, մեկի ձայնը լսելի է
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունից;
News.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ նախնական տեղեկություններով պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Նախնական տեղեկություններով փլատակների տակ երկու մարդ կա, երկուսն էլ կին են: Մեկի ձայնը լսելի է: Այդ տան ընտանիքի մյուս անդամները տանը չեն եղել:
Կիսով չափ փլվել է նաեւ տվյալ տան կողքի տունը: Հարակից գրեթե բոլոր տները վնասվել են, ապակիներն են կոտրվել: Այդ տներում նորածին երեխաներ կան, բոլորին որոնց դուրս են բերում:
Ոստիկանները առանձնացրել են տարածքը, բնակիչներին չեն թողնում ելումուտ անել:
Փրկարարները շներ են բերել, որպեսզի գտնեն փլատակի տակ գտնվողներին:
Դեպքի վայրում նկատելի է 4 մարտական հաշվարկ եւ շտապօգնության մեքենա: