Փլատակների տակից դուրս է բերվել մեկ կնոջ անշնչացած մարմին
Փլատակների տակից դուրս է բերվել մեկ կնոջ անշնչացած մարմին
Քիչ առաջ Սուրմալու առևտրի կենտրոնում փլատակների տակից դուրս է բերվել եւս մեկ կնոջ մարմին։ Այս պահի դրությամբ 20 հոգի համարվում է կորած, նրանց մասին ահազանգել են քաղաքացիները։ Այս պահին զոհերի թիվը երկուսն է։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:
Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում:
Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում: