Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է
Փերվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է:
Նախաձեռնությունը մեկնարկել է 2012-ից. նպատակն է համացանցի բոլոր հարթակներում հայերեն գրելը դարձնել բացառապես մեսրոպատառ:
Նախաձեռնությանն այս տարիների ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, լուծված են նաև մեսրոպատառ հայերենով գրելու նախկինում առկա տեխնիկական խոչընդոտները:
Ինտերնետի ակտիվիստ հայ օգտագործողները կոչ են անում գրել միայն հայատառ՝ հայտարարելով փետրվարի 7-ը՝ ինտերնետում հայատառ գրելու օր։
Այս կոչի նախաձեռնողը ինտերնետի ակտիվ օգտագործող Զոհրաբ Եգանյանն է։