Փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա. որոշումն ընդունվեց
Փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա. որոշումն ընդունվեց
2022թ.-ի փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա։ Այսօրվա կայացած նիստում նման որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Այսպիսով` 0.38 կՎ և ցածր լարման 400 կՎտժ-ից ավելի սպառում ունեցողների համար ցերեկային ժամերին սահմանվում է 53.48 դրան/կՎտժ գինը` ներառյալ ԱԱՀ-ն։ Գիշերային սակագին է սահմանվել 43.48 դրամը։
201-ից մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 25%-ը) ցերեկային սակագին է սահմանվում 48.48 դրամ/կՎտժ, իսկ գիշերվա համար նրանք կվճարեն 38.48 դրամ` մեկ կիլովատի դիմաց (այսինքն` թանկացել է 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 55%-ը) հոսանքի ցերեկային սպառման գին է սահմանվում 46.48 դրամը, իսկ գիշերային սակագին` 36.48 դրամը, այսինքն` ավելացնել 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Սոցիալապես անապահով խավի համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 11%-ը) էլեկտրաէնեգիայի սակագինը մնացել է անփոփոխ` 29.99 դրամ` ցերեկային սպառման համար, 19.99 դրամ էլ նրանք կվճարեն գիշերային սպառման դիմաց։
Հանձնաժողովն էլեկտրաէնեգիայի թանկացումը հիմնավորում է, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարում գործող սակագների պահպանման պարագայում կառաջանա 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք։