Փետրվարի 1-ից ավտոբուսներում լինելու են հատուկ հսկիչներ
Bavnews.am-ն իր աղբյուրներից տեղեկացավ, որ փետրվարի 1-ից ավտոբուսներում լինելու են հատուկ հսկիչներ, ովքեր հսկելու են, որպեսզի քաղաքացիները վճարեն ուղեվարձը՝ միասնական տոմսային համակարգի միջոցով։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքարի նոր միջոցի մասին, որով բոյկոտի նոր ձև էր ասել՝ փետրվարի 1-ից սկսած, որպեսզի քաղաքացիները վճարեն առավելագույնը 100 դրամ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքային իշխանությունը կարծես թե լուծում է գտել դրան։ Ավտոբուսներում կամ կանգառներում կլինեն հատուկ հսկիչներ, ովքեր կհսկեն այդ ամենը։
Նշենք, որ Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի փետրվարի 1-ից: