Փափուկ և համեղ պրյանիկներ, որը կարող եք պատրաստել 15 րոպեում
Փափուկ և համեղ պրյանիկներ, որը կարող եք պատրաստել 15 րոպեում
Եթե ձեր սառնարանում արդեն թթվում է կաթը, կամ փչանում են բոլոր կաթնամթերքները, ապա օգտագործեք այն փոքր պրյանիկները պատրաստելու համար։
Բաղադրատոմսը շատ պարզ է։
Համեղ պրյանիկներ պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները
350 մլ․ կեֆիր
1 բաժակ շաքարավազ
1 ձու
1 դեղնուց
3 ճաշի գդալ բուսական յուղ
1 ճաշի գդալ բնական մեղր
1 թեյի գդալ սոդա
4 բաժակ ալյուր։ Հնարավոր է ավելի շատ պետք լինի։
Պատրաստման եղանակը
2 դեղնուցը և 1 սպիտակուցը հարում ենք շաքարի հետ։ Ավելացնում ենք այդ ամենի մեջ մեղր, կեֆիր, բուսական յուղ։ Նորից հարում ենք։ Ավելացնում ենք ալյուր և սոդա։ Գրտնակում ենք խմորը 1 սմ հաստությամբ։
Բաժակով պատրաստում ենք պրյանիկները։ Թխում ենք դրանք ջեռոցում մոտ 30 րոպե՝ 180 աստիճանի տակ։
Բարի ախորժակ։