Աշխարհ

Փարիզում մահացած են գտել Օլիմպիական խաղերի 21-ամյա կամավորին

Փարիզում մահացած են գտել 21-ամյա կամավորին, ով աշխատել է Օլիմպիական խաղերում։ Այս մասին հայտնում է Parisien թերթը:

«Փարիզում երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը բնակարաններից մեկում մահացած են գտել օլիմպիական խաղերի կամավոր մի երիտասարդ կնոջ»,- ասվում է հրատարակության մեջ։

Ինչպես նշում է հրատարակությունը, ենթադրվում է, որ նրան սպանել է մեկ այլ կամավոր, որին նա ճանաչում էր երկու տարի։

Դիակի առաջին հայտնաբերումների ժամանակ նկատվել է գլխի ձախ մասում հեմատոմա և պարանոցի վերք։ Դին տեղափոխվել է Փարիզի դատաբժշկական ինստիտուտ, որտեղ մոտակա ժամերին այն պետք է դիահերձվի։

room paris

Հենց զոհի մայրն է հայտնել 21-ամյա դստեր անհետացման մասին Stade de France մարզադաշտում փակման արարողության ավարտից հետո ։

Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալի, ով, ըստ հրապարակման աղբյուրի, հանցագործությունից հետո փորձել է ինքնասպան լինել։

Կիսվել