ՄամուլՏեսանյութ

Փարաքարում տեղի է ունենում Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը

Փարաքարի մշակույթի և երիտասարդության տանը ընթանում է սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։

Համայնքի կենտրոնական փողոցում սեւ ժապավեն է։

Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին, նույն վայրից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։